Լավա տորթ
Բաղադրիչներ
- 100 գր. մուգ շոկոլադ Mark Sevouni 62-72%
- 60 գր. կարագ
- մի պտղունց աղ
- 50 գր. շաքարավազ
- 2 հատ. ձու
- 30 գր. ալյուր
- 20 գր. կակաո
- 10 մլ ռոմ կամ կոնյակ
- 1 հատ. նարնջի կեղևի քերուկ
- Շոկոլադը մանրացնել, ավելացնել կարագը, հալեցնել ջրային տարրայի վրա կամ միկրոալիքային վառարանում, խառնել։ Ավելացնել շաքարավազ և աղ։ Մեկ-մեկ ավելացնել ձուն՝ ամեն անգամ լավ խառնելով։
- Ավելացնել ռոմ կամ կոնյակ, մեկ նարնջի կեղևի քերուկ։ Եթե ալկոհոլ ավելացնելու ցանկություն չկա, ապա այն փոխարինում ենք վանիլի Էքստրակտով։
- Ալյուրն ու կակաոն մաղում ենք, լցնում շոկոլադե զանգվածի մեջ, խառնում ենք մինչև միասեռ զանգված դառնա։
- Կերամիկական ամանը կարագով պատել, շաղ տալ կակաո։Ամանի մեջ ավելացնում ենք խմորը: Աղանդերը թխում ենք 220 աստիճան տաքացրած ջեռոցում 7-8 րոպե։ Լավա տորթը պատրաստ է։